Հուլիսի 23 2020
Հարգելի՛ հայտատուներ, ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնում ավարտվեց կարճամետրաժ և լիամետրաժ նախագծերի 2020թ․ պետական ֆինանսավորման 2-րդ մրցույթը՝ անիմացիոն, խաղարկային և խաղարկային վավերագրական անվանակարգերում:
Ամփոփելով մրցույթի արդյունքները, պետական ֆինանսավորման են հաստատվել 30 նախագիծ՝ 19 լիամետրաժ (զարգացման փուլի՝ 10, արտադրական փուլի՝ 6, հետարտադրական փուլի 3) և 11 կարճամետրաժ (4 անիմացիոն, 7 խաղարկային):
Ըստ անվանակարգերի
Անիմացիոն՝ 4 կարճամետրաժ, 1 լիամետրաժ
Խաղարկային՝ 7 կարճամետրաժ, 11 լիամետրաժ
խաղարկային վավերագրական՝ 7 լիամետրաժ։
Ամփոփելով նշենք, որ հաստատված 30 նախագծերից 17-ը դեբյուտային են:
Շնորհավորո՜ւմ ենք հաղթողներին, իսկ մյուսներին առաջարկում ենք կրկին դիմել՝ ըստ կանոնակարգի, բոլորին մաղթում ենք ստեղծագործական հաջողություններ:
Կից հղումներով կարող եք ծանոթանալ արդյունքների ամփոփ նյութին
Ֆինանսավորման-հաստատված-լիամետրաժ-նախագծերը-2020․2
Ֆինանսավորման-հաստատված-կարճամետրաժ նախագծերը-2020․2
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը