Ապրիլի 17 2020

Հայաստանի ազգային կինոկենտրոնի հերթական աշխատանքային առցանց հանդիպումը ZOOM հարթակում կինոարտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ տեղի ունեցավ ապրիլի 17-ին։

Հանդիպմանը մասնակից 40-ից ավելի կինոարտադրողներ՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի և աշխատանքային թիմի մյուս անդամների հետ քննարկեցին նախ՝ ֆիլմերի պետական աջակցություն ստանալու հայտերը ներկայացնելու ժամկետների, ապա նաև հայտերի փաթեթների համար անհրաժեշտ փաստաթղթերի ձեռքբերման հարցերը՝ պայմանավորված արտակարգ դրությամբ։

Կինոարտադրողները, հատկապես, անհանգստացած են այս պահին արտադրության մեջ գտնվող ֆիլմերի ճակատագրով (դադարեցված են բոլոր տիպի նկարահանումները, նախնական ծախսեր են կատարվել, պայմանավորվածություններ և այլ հարցեր), ինչպես նաև 2020 թ․ առաջին մրցույթով հաղթած ֆիլմերի նախապատրաստական և արտադրություն կազմակերպելու խնդիրներով՝ պայմանավորված արտակարգ դրությամբ։

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը