Հոկտեմբերի 23 2025

Հայաստանի կինոյի հիմնադրամը, համագործակցելով ՀՀ պաշտպանության նախարարության հետ, շարունակում է իր «Հայ կինոժառանգության հանրահռչակում» սոցիալական ծրագիրը՝ նպատակ ունենալով ազգային կինոն դարձնել հասանելի տարբեր համայնքներին և հասարակության բոլոր շերտերին։

 

Ծրագրի ընթացքում ՀՀ ՊՆ երեք զորամասում տեղի ունեցավ ֆիլմերի ցուցադրություններ: Մեծ էկրանին ցուցադրվեցին ռեժիսոր Էդմոն Քեոսայանի «Տղամարդիկ» (1972թ.), ռեժիսոր Հենրիկ Մալյանի «Եռանկյունին» (1967թ․), ռեժիսորներ Յուրի Երզնկյանի և Լաերտ Վաղարշյանի «Առաջին սիրո երգը» (1958թ․) ֆիլմերը:


Տասնամյակներ շարունակ այս կինոնկարները պահպանել են իրենց արդիականությունն ու հուզական ուժը, ներկայացնելով ընկերության, արժանապատվության և մարդկային հավատարմության արժեքները՝ ընդգծելով միասնականության ու փոխօգնության գաղափարը։ Ցուցադրությունները զորամասերում ստեղծեցին ջերմ և անմիջական մթնոլորտ։ Զինծառայողները դիտման ընթացքում ակտիվորեն արձագանքում էին ֆիլմերի պատմություններին՝ վերապրելով հերոսների զգացումները և նրանց կողմից արտահայտվող արժեքները։ Տեղի ունեցած բաց քննարկումների ընթացքում զինծառայողները կիսվեցին իրենց տպավորություններով և դիտարկումներով՝ նշելով, որ նման միջոցառումները ոչ միայն մեծացնում են իրենց մշակութային ներգրավվածությունը, այլև հնարավորություն տալիս ազգային կինոն ընկալել նորովի։

 

Հայաստանի կինոյի հիմնադրամը շարունակում է իր նախաձեռնությունները՝ ուղղված հայկական կինոժառանգության պահպանմանը, հանրահռչակմանը և մշակույթի միջոցով հասարակության տարբեր խմբերի ներգրավմանը։

 

Հայաստանի կինոյի հիմնադրամ
Հասարակայնության հետ կապերի բաժին

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը