Սեպտեմբերի 16 2025

Հայաստանի կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Հենրիկ Մալյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը։ Այս նախաձեռնությունը յուրօրինակ հարգանքի տուրք է հայ կինոարվեստի դասականներից մեկին՝ Հենրիկ Մալյանին, որի ստեղծագործական ժառանգությունը հայ մշակույթի անբաժան մասն է։

 

Մալյանի ֆիլմերը՝ «Եռանկյունին», «Կտոր մը երկինք» «Մենք ենք մեր սարերը» և շատ այլ գործեր, իրենց մեջ համադրում են ազգային հոգեբանությունը և համամարդկային արժեքները՝ հայ կինոն հանելով միջազգային հարթակ և արժանացնելով բարձր գնահատանքի։Հայաստանի կինոյի հիմնադրամը, պահպանելով և զարգացնելով ազգային կինեմատոգրաֆիական ժառանգությունը, կարևորում է Մալյանի դերը՝ որպես արվեստագետի, որը նոր էջ բացեց հայ կինոյի պատմության մեջ։

 

Դիմերես՝ Մալյանի ինքնադիմանկարը, կադրեր «Եռանկյունին» և «Կտոր մը երկինք» ֆիլմերից, կինոժապավեն: Դարձերես՝ Մալյանի դիմապատկերը, ոճավորված լեռներ և կադրատախտակ: Էսքիզների հեղինակներն են Լուսինե Լալայանը (դիմերես) և Վարդան Վարդանյանը (դարձերես)։ Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում։

 

Տեխնիկական չափանիշները


Անվանական արժեք՝ 100 դրամ
Մետաղը / հարգը՝ արծաթ 925
Քաշը՝ 28,28 գ
Չափը՝ 28,0 x 40,0 մմ
Որակը՝ պրուֆ
Դրամաշուրթը՝ հարթ

Թողարկման քանակը՝ 300 հատ
Թողարկման տարեթիվը՝ 2025

 

Այս հուշադրամը ոչ միայն հարգանքի տուրք է մեծանուն ռեժիսորի հիշատակին, այլև պահպանելու և տարածելու ազգային կինեմատոգրաֆիայի մեծագույն արժեքները։

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը