Սեպտեմբերի 16 2024

Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԶՈՒ N զորամասում տեղի ունեցավ հայ կինոյի Ոսկե ֆոնդի լավագույն ֆիլմերից մեկի՝ Համո Բեկնազարյանի «Զանգեզուր» ֆիլմի ցուցադրությունը: Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի կինոյի հիմնադրամի նախաձեռնությամբ և նվիրված էր հայ էկրանի մեծ վարպետ Դավիթ Մալյանի 120-ամյա հոբելյանին:


Ցուցադրությունից առաջ հակիրճ ներկայացվեց ազգային կինոյի զարգացման պատմությունը և Դավիթ Մալյանի ստեղծագործական դիմանկարը:


Այն ոգևորությունն ու ջերմությունը, որով մեր զինվորները ընդունեցին սիրված ֆիլմը ևս մեկ անգամ վկայում է, որ սիրված և դասական ֆիլմերը անգամ տարիների ընթացքում չեն կորցնում ազգային արժեքներ ձևավորելու ներուժն ու ժողովրդի գնահատանքը:

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը