Հուլիսի 15 2024
Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի «Կինոերաժշտություններ ազգային հնչյուններով» խորագիրը կրող համերգային երեկոն:
Հայաստանի ազգային կինոկենտրոնը բարձր գնահատելով համագործակցությունը, որն ուղղված է հայկական կինոժառանգությունը հանրահռչակելու և հայկական ֆիլմերի ցուցադրման հնարավորությունները ընդլայնելու գործին, միաժամանակ կարևորելով նախաձեռնությունը՝ անհատույց տրամադրել է ֆիլմերից հատվածներ։ Համերգի ընթացքում նվագախումբը կատարեց հայ և արտասահմանյան կինոերաժշտություններ` «Առաջին սիրո երգը», «Կտոր մը երկինքը», «Ինչու է աղմկում գետը», «Կարինե», «Նահապետ», «Կնքահայրը», «Հարի Փոթեր» և այլ ֆիլմերից:
Երաժշտության փոխադրումը և գործիքավորումը՝ Արտեմ Խաչատուրի։ Նախագծի մտահղացումը` Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանի և գլխավոր պրոդյուսեր Սամսոն Մելիքյանի։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը