Մայիսի 10 2024
Սերգեյ Փարաջանովի թանգարանում տեղի ունեցավ «Նռան գույնը». կինոգեղանկարչություն, պոետիկա, խորհրդաբանություն» եռալեզու պատկերագրքի շնորհանդեսը, որի ստեղծման գաղափարը պատկանում էր թանգարանի հիմնադիր-տնօրեն, երջանկահիշատակ Զավեն Սարգսյանին։ Մեծանուն կինոռեժիսորի 100-ամյա հոբելյանին ընդառաջ` Ս. Փարաջանովի թանգարանի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ և ազգագրագետ Լևոն Աբրահամյանի, նկարիչ-ձևավորող Հարություն Սամուելյանի գործուն աջակցությամբ գաղափարն իրականություն դարձավ պատկերագրքի ձևով, որն ընթերցողին հնարավորություն կտա «բացահայտել» ֆիլմի փարաջանովյան առեղծվածն ու ընկալումը:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը