Ապրիլի 26 2024

Ապրիլի 30-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի կունենա ռեժիսոր Հենրիկ Մալյանի «Մենք ենք, մեր սարերը» (1969 թ.) ֆիլմի ցուցադրությունը՝ ֆրանսերեն ենթագրերով: Ֆիլմի թարգմանությունը և ենթագրերի պատրաստումը կատարվել է ԲՊՀ ուսանողների կողմից՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի միջև նախապես կնքված պայմանագրի համաձայն:


Սույն պայմանագրով Համալսարանը, Կինոկենտրոնի համաձայնությամբ, ստանձնել է «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի ֆրանսերեն ենթագրերի պատրաստման աշխատանքները, իսկ Կինոկենտրոնը թույլատրել է Համալսարանում և Ֆրանսիայի Հանրապետությունում Ֆիլմը ցուցադրել իրենց կողմից իրականացվող կրթական և մշակութային ծրագրերի շրջանակում:

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը