Ապրիլի 19 2024

Հայ Կինոյի օրը` ապրիլի 16-ին կայացավ Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը։ Գնահատվեցին վերջին երկու տարիներին նկարահանված ֆիլմերը:


Մրցանակաբաշխության 12 անվանակարգերում «Անահիտ» մրցանակի արժանացած ֆիլմերից 11-ը ստացել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի պետական ֆինանսական աջակցությունը։

 

Շնորհավորում ենք «Անահիտ» ազգային կինոմրցանակաբաշխության հաղթող բոլոր ֆիլմերի ստեղծագործական թիմերին, մաղթում ենք նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ՝ ի նպաստ հայ կինոյի զարգացման ու տարածման։


12 անվանակարգերում հաղթողներն են՝


Լավագույն խաղարկային ֆիլմ-«Ամերիկացի», ռեժիսոր՝ Մայքլ Գյուրջյան, պրոդյուսեր՝ Արման Նշանյան
Լավագույն վավերագրական ֆիլմ-«Ավրորայի լուսաբացը», ռեժիսոր՝ Իննա Սահակյան
Լավագույն անիմացիոն ֆիլմ-«Թռչող տերևների երգը», ռեժիսոր՝ Արմինե Անդա
Լավագույն կարճամետրաժ ֆիլմ-«250 կմ»(ռեժիսոր՝ Հասմիկ Մովսիսյան
Լավագույն ռեժիսորական աշխատանք-էդգար Բաղդասարյան, «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը»
Լավագույն օպերատորական աշխատանք-Սուրեն Թադևոսյան, «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը»
Լավագույն սցենար-էդգար Բաղդասարյան, «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը»
Տղամարդու լավագույն դերակատարում-Մայիս Սարգսյան, «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը»
Կնոջ լավագույն դերակատարում-Նարինե Գրիգորյանը, «Ամերիկացի»
Լավագույն նկարչական ձևավորում-Ներսես Սեդրակյան, Ավետ Տոնոյանց, «Ամերիկացի»
Ֆիլմի լավագույն երաժշտություն-Անդրանիկ Բերբերյան, «Ամերիկացի»
Լավագույն հնչյունային ձևավորում-Տիգրան Կուզիկյան, «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը»


«Անահիտ» 4-րդ մրցանակաբաշխության Հատուկ մրցանակը շնորհվել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին՝ կինոյի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը