Ապրիլի 25 2024

Ռեժիսոր Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը Թեհրանի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում արժանացել է Ժյուրիի հատուկ մրցանակին։


Հիշեցնենք. Ֆիլմը ստեղծվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի պետական ֆինանսական աջակցությամբ: Շնորհավորում ենք ստեղծագործական ամբողջ խմբին և մաղթում նոր ձեռքբերումներ։


Ֆիլմն արտադրել է «Հոշկի ֆիլմ» ընկերությունը, համարտադրող «Ֆոլիմաժ» (Ֆրանսիա) ընկերություն, ռեժիսոր և նկարիչ-մուլտիպլիկատոր՝ Լիլիթ Ալթունյան, սցենարի հեղինակներ՝ Լիլիթ Ալթունյան, Արմինե Անդա, պրոդյուսեր՝ Արմինե Անդա, համապրոդյուսեր՝ Ռեժինալդ դե Գիյեբոն, կոմպոզիտոր՝ Միքայել Ոսկանյան:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը