Ապրիլի 16 2024

Մեկ դարից ավելի է ազգային կինոն արձանագրում, գեղարվեստական ու պատկերային հիշողության է վերածում մեր երկրի ու ժողովրդի պատմությունը, հոգևոր արժեքներն ու մարդկային ճակատագրերը։ Եվ հարյուրամյակից ավելի ձգվող այդ գեղարվեստական տարեգրությունը մեր մշակույթին տվել է մեծ անուններ, մեծ կինո և ազգային տեսակի հրաշալի պատմություններ։


Հայ կինոյի օրվա կապակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը շնորհավորում է բոլոր նրանց, որոնք ինչ-որ կերպ կապված են կինոյին՝ կինոարտադրողներին, ռեժիսորներին, սցենարիստներին, դերասաններին, դիմահարդարներին, լուսային ինժեներներին, օպերատորներին...

 

Մաղթում ենք Ձեզ անսպառ ստեղծագործական էներգիա, նորանոր ստեղծագործ գաղափարներ և հանդիսատեսի անդավաճան սերը: Շնորհավորում ենք հայ հանդիսատեսին և կոչ ենք անում դիտել հայկական կինոն մեծ էկրաններին:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը