Ապրիլի 05 2024

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ապրիլի 4-ին բացվեց Սերգեյ Փարաջանովի «Կինոյի տաճար» ինստալացիան և Վարպետի կոլաժների ու լուսանկարների ցուցահանդեսը։
Բացման խոսքով հանդես եկավ Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեն և ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:


Նշենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակության կազմում են նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, Ս. Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, հայ ազգագրագետ, պատմաբան Լևոն Աբրահամյանը:


Հիշեցնենք․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան կենտրոնակայանում Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները իրականացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պետական ֆինանսական աջակցությամբ։

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը