Ապրիլի 03 2024

Մարտի 28-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնը Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համատեղ կազմակերպել էր մուլտֆիլմերի ցուցադրություն Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաների համար: Այս անգամ հրավիրվածների մեծ մասը «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության շահառու արցախցի փոքրիկներն էին:


Երեխաները դիտեցին հայկական մուլտիպլիկացիայի տարբեր ժամանակների լավագույն ֆիլմերից մի քանիսը՝ «Անբան Հուռին», «Պույ-Պույ մուկիկը», «Գտնված երազ» և «Պինգվին Վինը»:


Այն, որ այս ֆիլմերը տարիների ընթացքում շարունակում են սիրված մնալ հանդիսատեսի կողմից, վկայեց նաև երեխաների ջերմ արձագանքը:

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը