Մարտի 26 2024

Հայաստանի ազգային կինոկենտրոնը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի օրերի ծրագրին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։


Հայաստանի ազգային կինոկենտրոնը 2018 թվականից համագործակցում է ֆրանսիական La Fête du Court métrage` «Կարճամետրաժ ֆիլմերի տոն» միջազգային կազմակերպության հետ և Ֆրանկոֆոնիայի սեզոնի կապակցությամբ յուրաքանչյուր տարի համատեղ միջոցառումներ է անցկացնում իր գործընկերների հետ: Այս տարի շքահանդեսը տեղի է ունենում մարտի 20-26-ը: Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը՝ մարտի 20-ին այս փառատոնի շրջանակում Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում կայացավ ֆրանսալեզու ֆիլմերի ցուցադրություն: Միջոցառումը կազմակերպված էր համալսարանի Միջմշակութային հաղորդակցության ամբիոնի հետ համատեղ: Ֆիլմերի աշխարհագրությունը շատ ընդարձակ էր՝ Արգենտինայից մինչև Ռեունյոն կղզի: Մեկնարկը տրվեց Խուան Պաբլո Զառամելլայի «Լուսատու» (Luminaris) բացառիկ մի կարճամետրաժ ֆիլմով, որը Գիննեսի ռեկորդների գրքում է հայտնվել որպես ամենաշատ փառատոներում հաղթած ֆիլմ՝ (թվով 324): Ծրագրում տեղ գտան հին ու արդի անիմացիոն և խաղարկային կարճամետրաժ ֆիլմեր, ինչպիսիք են. «Nout Karé», «Bad Gones», «Les Kiriki, acrobates japonais», «The Soloists», «Haram»: Յուրաքանչյուր ցուցադրությանը հաջորդում էր ֆիլմի քննարկում՝ ֆրանսերեն լեզվով:

 

Ավելին՝ rau.am

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը