Մարտի 19 2024

Հայաստանի ազգային կինոկենտրոնի  հայկական կինոժառանգության վերականգնման գործընկերներից մեկը «Պրասադ Կորպ» ընկերությունն է:

 

Ծրագիրն իրականացվում է Հայ կինոյի 100-ամյակի և Հայկական անիմացիայի 85-ամյակի շրջանակներում:

 

Մարտի 15, 2024թ.

Հայ կինոյի 100-ամյակի և հայկական անիմացիայի 85-ամյակի առթիվ Հայաստանի ազգային կինոկենտրոնը նախաձեռնել է մի շարք ֆիլմերի վերականգնման աշխատանքներ՝ համագործակցելով միջազգային տարբեր ընկերությունների հետ, որոնք մասնագիտացված են ֆիլմեր վերականգնելու հարցում: Այդ ընկերությունների թվում է նաև ասիական «Պրասադ Կորպ» ընկերությունը (Հնդկաստան), որն ունի ավելի քան վեց տասնամյակների փորձ մեդիա արտադրության ու ֆիլմերի պահպանման ոլորտում և առաջարկում է պահպանման, թվայնացման և վերականգնման ծառայությունների համապարփակ տեսականի ամբողջ աշխարհում:

 

 

Վերականգնվել են ներքոնշյալ ֆիլմերը.

«Կախարդական գորգ», ռեժ. Լև Ատամանով, 1948թ.

«Մկների ժողովը», ռեժ. Լյուդմիլա Սահակյանց, 1978թ.

«Կախարդական ծիածան», ռեժ. Էլվիրա Ավագյան, 1979թ.

 

Հայաստանի ազգային կինոկենտրոնը վերականգնման ամբողջ աշխատանքներն իրականացնում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պետական ֆինանսական աջակցությամբ՝ «Կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանման ծառայությունների» ծրագրի շրջանակներում:


«Հայֆիլմ» կինոստուդիայի իրավահաջորդ հանդիսացող Հայաստանի ազգային կինոկենտրոնը  կինեմատոգրաֆիայի ոլորտում պետական մշակութային քաղաքականություն իրականացնող պետական ոչ առևտրային  կազմակերպություն է: Կառույցն այսօր իրականացնում է տարբեր գործառույթներ՝ պետական ֆինանսական աջակցություն է տրամադրում տեղական ֆիլմարտադրողներին, թվայնացնում, վերականգնում, պահպանում և տարածում է հայկական կինոժառանգությունը, ինչպես նաև իրականացնում է հայկական ֆիլմերի ցուցադրություններ միջազգային տարբեր հարթակներում:

 

«Պրասադ» ընկերությունը համարվում է ֆիլմերի պահպանման, թվայնացման և վերականգնման միջազգային ոլորտի առաջատարներից և կարող է նոր շունչ հաղորդել հայկական կինոժառանգության մաս կազմող գեղարվեստական, վավերագրական և անիմացիոն ֆիլմերին՝ կինոթատրոնային ցուցադրության և առցանց հասանելիության համար:

 

«Պրասադ Կորպ»-ի տնօրեն Սայպրասադն ասում է. «Պրասադն» ուրախ է մուտք գործել ԱՊՀ տարածաշրջան, և ի դեմս Հայաստանի ձեռք բերել նոր գործընկեր: Մենք ոգևորված ենք մեր փորձը ներդնել հայկական կինոժառանգության վերականգնման գործում՝ ամբողջ աշխարհի և գալիք սերունդների համար: «Պրասադը» կաջակցի Հայաստանի ազգային կինոկենտրոնին՝ ֆիլմերի վերականգնման և համադրման ծառայությունների հարցում՝ նոր թափ հաղորդելու ֆիլմերի սկանավորման աշխատանքներին»:

 «Մենք ուրախ ենք «Պրասադ Կորպ»-ի հետ արդյունավետ և արգասաբեր համագործակցությամբ և վստահ ենք, որ այն երկարատև կլինի»,- հավելում է կինոկենտրոնի ղեկավարությունը:

 

«Պրասադ Կորպի» մասին

 

«Պրասադ Կորպն» առաջարկում է պահպանման, թվայնացման և վերականգնման ծառայությունների համապարփակ տեսականի ամբողջ աշխարհում: Լինելով Digital Film Technology GmbH-ի կինոժապավենի սկաներներ արտադրող ընկերության սեփականատեր, «Պրասադն» ունի եզակի հնարավորություն՝ իր հաճախորդներին առաջարկելու  հարմար, ռազմավարական և օգտակար ծառայություններ, ինչպես իր երկրի տարածքում, այնպես էլ արտասահմանում: Ընկերության պահպանման կենտրոնները գտնվում են ամբողջ աշխարհում, ներառելով Ճապոնիան, Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան, Եվրոպան և ԱՄՆ-ը: Ընկերությունն առաջարկում է նաև պահպանման ծառայություններ ըստ պահանջի, որոնք համապատասխանում են աշխարհի ցանկացած կետում գտնվող իր հաճախորդների կարիքներին:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ www.prasadcorp.com

 

Հայաստանի ազգային կինոկենտրոնի մասին: 

«Հայֆիլմ» կինոստուդիայի իրավահաջորդ հանդիսացող Հայաստանի ազգային կինոկենտրոնը կինեմատոգրաֆիայի ոլորտում պետական մշակութային քաղաքականություն իրականացնող պետական ոչ առևտրային  կազմակերպություն է: Կառույցն այսօր իրականացնում է տարբեր գործառույթներ՝ պետական ֆինանսական աջակցություն է տրամադրում տեղական արտադրողներին, թվայնացնում, վերականգնում, պահպանում և տարածում է հայկական կինոժառանգությունը, ինչպես նաև իրականացնում է հայկական ֆիլմերի ցուցադրություններ միջազգային տարբեր հարթակներում:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք՝ www.ncca.am

 

Կապ.

Պրասադ կորպորացիա

Պյոտր Ռիժենկով

Մեծ Բրիտանիայի, ԵՄ, ԱՊՀ տարածաշրջանների վաճառքի տարածաշրջանային տնօրեն

Էլ.հասցե: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 

Հայաստանի ազգային կինոկենտրոն

Գոհար Սարգսյան

Հասարակայնության հետ կապերի  բաժնի ղեկավար

Էլ.հասցե: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը