Օգոստոսի 18 2025

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախագծի շուրջ ձևավորված Աշխատանքային խմբի երկրորդ նիստը, որը պետք է կայանար այսօր՝ 18․08․2025թ., չի կայացել։

 

Նիստի օրակարգում էր «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ կինոգործիչների կողմից ներկայացված առաջարկների և մեկնաբանությունների քննարկումը, սակայն Աշխատանքային խմբի մի շարք անդամների՝ մասնավորապես «Կինոգործիչների միության գիլդիաների և ասոցիացիաների» անդամներ՝ Արտյոմ Բաղդասարյանի, Արմինե Անդայի, Տիգրան Առաքելյանի, Րաֆֆի Մովսիսյանի, Զառա Ջյանի, Կարինե Սիմոնյանի, Թամարա Ստեփանյանի բացակայության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով օրակարգը՝ հնարավոր չեղավ նիստի անցկացումը։

 

Նշենք, որ Աշխատանքային խումբը ձևավորվել է ոլորտի մասնագետների և ոլորտային կառույցների ներկայացուցիչների ներգրավմամբ՝ նպատակ ունենալով համատեղ աշխատանքի միջոցով մշակել առաջարկություններ և մեխանիզմներ, որոնք կնպաստեն կինեմատոգրաֆիայի ոլորտի կայուն զարգացմանը։

Արձանագրությունը՝ կից հղմամբ։

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը