Դեկտեմբերի 27 2017

Հայաստանի ազգային կինոկենտրոնը Հայոց բանակի 26-րդ տարեդարձին նվիրված ֆիլմի ցուցադրություն էր կազմակերպել ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» ռազմական համալսարանում։ Կուրսանտների ու սպայական կազմի համար ցուցադրվեց Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը․․․» ֆիլմը, որը պատմում է Արցախյան պատերազմից մնացած հիշողությունների ու մարդկային ճակատագրերի մասին։

 

Մինչև ֆիլմի ցուցադրումը համալսարանի գրադարանին նվիրաբերվեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Հոգևոր Հայաստան» մշակութային հասարակական կազմակերպության կողմից պատրաստած և հրատարակած «Նրանք նկարում էին պատերազմը» գիրք - տարեգությունը, որտեղ զետեղված են Արցախյան պատերազմը ճակատի առաջին գծում վավերագրած 34 հեռուստա և կինոօպերատորները։ 34՝ երկու հրացանով զինվորները (այդպես են կոչում պատերազմ նկարող օպերատորներին) իրենց կյանքը վտանգելով սերունդների համար կերտել են Արցախյան գոյամարտի տարեգրությունը։ Գիրքը նվիրված է Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին։ Կուրսանտների և սպայական կազմի համար ներկայացվեց նաև գրքի երկու խտասկավառակների նյութը՝ 4,5 րոպեանոց հոլովակով։

 

«Վազգեն Սարգսյան» ռազմական համալսարանի պետ գեներալ - մայոր Արմեն Ղահրամանյանն էլ իր հերթին խոսեց օպերատորների հատուկ նշանակության աշխատանքի մասին պատերազմի տարիներին՝ փաստելով, նրանք սովորական օպերատորներ չեն․ «նրանք պատմություն կերտող անվեհեր զինվորներ են, որոնց մի ձեռքին տեսախցիկն էր, իսկ մյուսում՝ զենքը»։

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը