Սեպտեմբերի 14 2018

«Մոսկվա» կինոթատրոնում սեպտեմբերի 14-ին կայացավ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Լյուդվիգ անունով ոզնին» պրեմիերան: Ֆիլմի գլխավոր դերակատարը Ժան Նշանյանն է, նկարահանվել են հանդիսատեսին արդեն հայտնի դերասաններ Սամվել Թոփալյանը, Արծրուն Չոբանյանը, Անի Ղազարյանը, Գեորգի Հովակիմյանը, Մարինա Մնացականյանը։

 

Ֆիլմի նկարահանումները սկսվել էին դեռևս անցյալ հոկտեմբերին և տևել 20 օր։ Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ:

 

Ինչո՞ւ հենց Լյուդվիգ՝ հարցի պատասխանը շատ պարզ էր․ «Ոզնու անունն է, պարզապես ընտրեցինք հենց այս անունը, կարող էր լինել անգամ Հրաչ, անվան հետ կապված ոչ մի պատմություն չկա», - պարզաբանեց ֆիլմի ռեժիսորը։

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը