Դեկտեմբերի 28 2019

Ամեն տարի Հայաստանի ազգային կինոկենտրոնը Երևանում և Հայաստանի մարզերում իրականացնում է ֆիլմերի ցուցադրություններ։ 2019թ. նույնպես նախատեսվել է ծրագիր՝ շուրջ 20 ցուցադրությամբ։ Բացի նախատեսվածից Կինոկենտրոնը համատեղ այլ կազմակերպությունների հետ իրականացնում է կինոոլորտին վերաբերվող տարբեր միջոցառումներ։ Այսպես․

 

Այս տարվա փետրվարի 27-ից մարտի 6-ը ընկած ժամանակահատվածում կինոկենտրոնը GAIFF Pro-ի հետ համատեղ կազմակերպեցին Հայկական առաջին ֆիլմ ֆորումը, որի շրջանակներում ցուցադրվեցին 11 հայկական ֆիլմեր՝ էկրան բարձրացած 2018 թվականին: Ցուցադրություններին հետևեցին քննարկումներ ֆիլմերի ռեժիսորների հետ, անցկացվեցին նաև քննարկումներ հայկական կինոարտադրությունում առկա մի շարք խնդիրների մասին, ինչպիսիք են կինոկրթությունը, համատեղ արտադրությունը և այլն: Միջոցառումը հետաքրքրել էր լայն զանգվածների, ուներ 500 և ավել մասնակից ու հանդիսատես։

 

Ուսանողության շրջանում, հատկապես, մեծ հետաքրքրությամբ անցան ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում։ Մարտի 13-19-ը «Կարճամետրաժ կինոյի տոնը» խորագիրը կրող միջազգային ծրագրով Ռուս - Հայկական (Սլավոնական) պետական համալսարանում ցուցադրվեցին ֆրանսիական արտադրության 10 արդի կարճամետրաժ ֆիլմեր։ Հատուկ ցուցադրությամբ ներկայացվեցին «Երրորդ բեմ՝ Ֆրանսիայի ազգային օպերա» խորագրի ներքո կազմված ֆիլմերի ընտրանին։

 

Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150 ամյակին նվիրված խաղարկային և անիմացիոն ֆիլմերի ցուցադրություններ կազմակերպվեցին Քաջարանի դպրոցներում և մանկապարտեզներում, որտեղ թվով 200 և ավել երեխաներ ու պատանիներ դիտել են ֆիլմերը և մասնակցել քննարկումների։ Ուշագրավ էր Հայաստանի անապահով և առավել կարիքավոր ընտանիքների երեխաների և մեծահասակների մասնակցությունը ֆիլմերի ցուցադրությանը «Օրրան» բարեգործական կազմակերպությունում։

 

Երևանի պետական համալսարանի Մշակույթի կենտրոնի հետ համատեղ, տարվա սկզբից իրականացրել ենք և՛ թումանյանական խաղարկային և անիմացիոն ֆիլմերի, և՛ Կոմիտասի 150 ամյակին նվիրված Վ․ Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» ֆիլմի ցուցադրությունը, ինչպես մի շարք այլ մշակութային միջոցառներում նվիրված Հայոց երգի ՀԱՅՐԻԿ ազգագրագետ, բանահավաք, ազգային մշակույթի նվիրյալ Հայրիկ Մուրադյանի 114-ամյակին։

 

Մայիսյան և ՀՀ անկախության տոներին նվիրված միջոցառումներ իրականացվեց Քաջարանի մշակույթի տանը, և մինչև տարվա վերջ այս անվանակարգով ֆիլմերի ցուցադրություններ կլինեն Ապարանի, Իջևանի, Եղեգնաձորի մշակույթի կենտրոններում, Դիլիջանի Մոնթե Մելքոնյան վարժարանում, Ջերմուկի թիվ 1 դպրոցում։

 

Սեպտեմբերին նախատեսված է հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150 ամյակին նվիրված խաղարկային և անիմացիոն ֆիլմերի ցուցադրություններ Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը և «Մենք կարող ենք» մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների, երեխաների ու նրանց ընտանիքների շահերի պաշտպանության կենտրոնում։

 

Ֆիլմերի ցուցադրությունների հետ կապված բավականին ակտիվացել է հատկապես երիտասարդների հետաքրքրությունը մարզերում, որտեղ բացի ֆիլմի դիտումից անց են կացվում քննարկումներ ֆիլմերի սյուժեի, դերասանների խաղի և ֆիլմարտադրությանը վերաբերող այլ հարցերի շուրջ։

 

Հոբելյանական միջոցառումների թեմայով մինչև տարվա վերջ միջոցառումներ են եղել մի շարք քրեակատարողական հիմնարկներում և Հայաստանի մարզային զորամասերում։

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը