Մարտի 13 2017

Ջերմ խոսքեր, շնորհավորանքներ, ծաղիկներ, հետաքրքիր խոսք ու զրույց մի խոսքով ստացված տոնական մթնոլորտ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում։ Հիմնարկի ժամանակավոր բնակիչներին՝ անազատության մեջ գտնվող 150 կանանց և 12 անչափահասներին, գարնանային տոնի մարտի 8-ի առիթով շնորհավորելու էին գնացել մաեստրո Ռաֆայել Քոթանջյանը, դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Միքայել Պողոսյանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանն ու աշխատակիցները։

 

Ջերմ ու անմիջական հանդիպմանը հաջորդեց ֆիլմերի («Լույս առանց աչքերի» և «Thank you, հայրիկ») ցուցադրությունը, իսկ Ռաֆայել Քոթանջյանի պատրաստած անակնկալը նրանց համար՝ «Երգիծական մանրապատումների» ներկայացումը, ուղղակի գերազանցեց բոլոր սպասումները։

 

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ, գնդապետ Մանուկ Միքայելյանը և Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը որոշեցին համագործակցությունն ընդլայնել․ բացի կինոցուցադրումներից և այցելություններից, կինոկենտրոնի նախաձեռնությամբ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կհիմնադրվի ֆիլմադարան։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրինությունը բացի ֆիլմերից քրեակատարողական հիմնարկի գրադարանին կնվիրաբերի կառույցի հրատարակած կինոգրականության մի խմբաքանակ։

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը