Ապրիլի 01 2018

Մոսկվայի միջազգային 40-րդ կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում ընդգրկվել է ռեժիսոր Դիանա Կարդումյանի «Տոմբե» ֆիլմը։ Այս տարի Կարճամետրաժ ֆիլմերի ծրագրում կմրցեն կանադական, շվեդական, նորվեգական, ռուսական, բուլղարական, հայկական, ինչպես նաև Ավստրիա - Գերմանիա - Շվեդիա, Պաղեստին - Լիբանան համատեղ արտադրության ֆիլմերը: Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցում է 9 ֆիլմ:

 

Դիանա Կարդումյանի 18 րոպեանոց «Տոմբե»-ն պատմություն է ճաշարանում ափսե լվացող կնոջ՝ Կառայի դժգույն ու միօրինակ կյանքի մասին։ Կնոջ կյանքը նման է մոխրագույն օրերի անվերջանալի շարանի՝ հեռու մեծ քաղաքի կանչող լույսերից: Կառան ամեն գիշեր ոտքով, միայնակ վերադառնում է տուն, որպեսզի գումար խնայի ընտանիքի համար: Մի անգամ անսպասելի մի միջադեպ կոտրում է նրա միօրինակ առօրյայի ընթացքը։

 

Ֆիլմի սցենարի հեղինակներն են Վահրամ Մարտիրոսյանն ու Դիանա Կարդումյանը, իսկ բեմադրող օպերատորը՝ Վահագն Տեր-Հակոբյանը։ Դերասաններն են՝ Նարինե Գրիգորյանը, Տաթև Ղազարյանը, Տաթև Հովակիմյանը, Արմեն Մարգարյանը։ Կինոնկարը արտադրել է «անԷվա Producion» ընկերությունը՝ աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնի, «Ապաթեոզ» ընկերության և «Մոսկվա» կինոթատրոնի։

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը