Նոյեմբերի 02 2018

Նոյեմբերի 2-ին, Կինոպարկում կայացավ Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» կարճամետրաժ ֆիլմի վերականգնված տարբերակի հայաստանյան շնորհանդեսը։ Կինոնկարը վերականգնվել է լեհական FIXAFILM ընկերությունում։ Վերականգնման աշխատանքների ընթացքում FIXAFILM-ը սերտորեն համագործակցել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Հայաստանի պետական արխիվի, Հայաստանի պետական պատկերասրահի մասնագետների հետ։ Այս նախագիծը, որը կոչվում է «Համո Բեկնազարյան» շարունակվելու է մինչև 2024 թվականը․ հաջորդ փուլերում վերականգնվելու են Բեկնազարյանի 10 ֆիլմերը, ինչպես նաև ֆիլմեր հայկական կինոյի ոսկե ֆոնդից։

 

Հայկական ֆիլմերի վերականգնման նախաձեռնող բրիտանացի անկախ պրոդյուսեր Դենիել Բըրդը հենց ինքն էլ ներկաներին պատմեց ֆիլմի վրա կատարած աշխատանքների մասին, ներկայացրեց մի շարք տեխնիկական նրբություններ, որոնք կապված են վերականգնման ընթացքի հետ։

 

«Հակոբ Հովնաթանյան» վավերագրական ֆիլմը նվիրված է 18-րդ դարի կեսերին Թիֆլիսում ապրած նկարչի ստեղծագործությանը, որը միջնադարից սերող հայկական հայտնի նկարչական տոհմի ամենանշանավոր ներկայացուցիչն է:

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կոլորադոյի նահանգում անցկացվող ամենամյա «Թեյլլուրիդ» 45-րդ միջազգային կինոփառատոնում դեռևս սեպտեմբերին ցուցադրվեց Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» (1967թ․) 10-րոպեանոց կարճամետրաժ ֆիլմի վերականգնված տարբերակը:

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը