Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված «Կաֆկայի երազը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմն ընտրվել է «Անսի» ամենամեծ և ամենահեղինակավոր անիմացիոն միջազգային կինոփառատոնի (Festival international du film d’animation d’Annecy) պաշտոնական մրցույթում:
Ֆիլմն արտադրված է «ԱրտՍտեպ ստուդիայի» կողմից, համակարգչային գրաֆիկան և անիմացիան՝ «Վարդազարյան-ստուդիոյի», սցենարի հեղինակ և ռեժիսոր Դավիթ Բաբայան, գործադիր պրոդյուսեր և ֆիլմի սուպերվայզեր՝ Արամ Վարդազարյան, գլխավոր պրոդյուսեր՝ Արմինե Հարությունյան, ֆիլմի նկարիչ՝ Գագիկ Բաբայան, կոմպոզիտոր՝ Անդրանիկ Բերբերյան, հնչունային օպերատոր՝ Տիգրան Կուզիկյան:
Կից՝ մամուլի անդրադարձը
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը