2023թ. հուլիս. ռեժիսոր Հայկ Օրդյանի «ԶՈՒԼԱԼԻ» ֆիլմը «Orvinio Cinema» փառատոնին հաղթող է ճանաչվել «Լավագույն արտասահմանյան գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում:
2023թ. փետրվար. ռեժիսոր Հայկ Օրդյանի «ԶՈՒԼԱԼԻ» լիամետրաժ ֆիլմը Ֆրանսիայում կայացած Նանտի միջազգային կինոփառատոնում (Univerciné Nantes) արժանացել է հանդիսատեսի համակրանք մրցանակին (1er Prix du Public)։
2023թ. հունվար. ռեժիսոր Հայկ Օրդյանի «ԶՈՒԼԱԼԻ» («Ռեժիսորական ֆոկուս») ֆիլմը ընդգրկվել է Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության կինոփառատոնի ծրագրերում: Միաժամանակ նշենք, որ ֆիլմը Օսկարի մրցանակաբաշխության որակավորում ունեցող երկու փառատոների պաշտոնական ընտրության կազմում է՝ Բրյուսելի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում և Ասպենի կինոփառատոնում, ինչպես նաև առաջիկա Մարսելի միջազգային երաժշտության և ֆիլմերի փառատոնում։
2022թ․ նոյեմբեր․ ռեժիսոր Հայկ Օրդյանի «ԶՈՒԼԱԼԻ» խաղարկային լիամետրաժ ֆիլմը Մոսկվայի՝ «Կինոն առանց արգելքների» («Кино без барьеров», «Breaking Down Barriers») հաշմանդամություն ունեցող անձանց կյանքին նվիրված XI միջազգային կինոփառատոնում արժանացել է մրցանակի՝ «երեխաների մասին լավագույն ֆիլմ» անվանակարգում։
2022թ. սեպտեմբեր. ռեժիսոր Հայկ Օրդյանի «ԶՈՒԼԱԼԻ» ֆիլմում Աքիրի դերը լավագույնս ներկայացնելու համար Մարինե Պետրոսյանը Սանկտ Պետերբուրգի (Գատչինա) «Գրականություն և կինո» («Литература и кино») միջազգային 18-րդ կինոփառատոնում ստացել է «Լավագույն դերասանուհի» մրցանակը։
2022թ. սեպտեմբեր. ռեժիսոր Հայկ Օրդյանի «ԶՈՒԼԱԼԻ» ֆիլմն ընդգրկվել է Սանկտ Պետերբուրգի «Գրականություն և կինո» («Литература и кино») միջազգային 18-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում։
2022թ. օգոստոս. ռեժիսոր Հայկ Օրդյանի «ԶՈՒԼԱԼԻ» լիամետրաժ ֆիլմը ցուցադրվել է Տաշքենդի միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող «Համաշխարհային կինո» ծրագրում։
2022թ. հուլիս. ռեժիսոր Հայկ Օրդյանի «ԶՈՒԼԱԼԻ» լիամետրաժ ֆիլմը ներառվել է սեպտեմբերի 6-ից 11-ը Իտալիայում կայանալիք Սալենտոյի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում։ Կինոփառատոնի բացումը ազդարարվել է «Զուլալի» ֆիլմով:
2022թ. փետրվար. ռեժիսոր Հայկ Օրդյանի «ԶՈՒԼԱԼԻ» խաղարկային լիամետրաժ ֆիլմն ընտրվել է Ռուսաստանի ազգային կինոակադեմիայի «Նիկա» մրցանակաբաշխության նոմինանտ` «ԱՊՀ երկրների և Վրաստանի լավագույն ֆիլմ» անվանակարգում: