2023 թ. հունիս. ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «ԴՐԱԽՏԻ ԴԱՐՊԱՍԸ» ֆիլմը ցուցադրվել է «Ժնևի արևելյան ֆիլմերի միջազգային 18-րդ փառատոնի» շրջանակում:
2022թ. նոյեմբեր. ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «ԴՐԱԽՏԻ ԴԱՐՊԱՍԸ» ֆիլմը Տորոնտոյի «Նուռ» կինոփառատոնում (Фестиваль гранатового кино) արժանացել է «Լավագույն խաղարկային ֆիլմ» մրցանակին։
2022թ․ հոկտեմբեր․ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «ԴՐԱԽՏԻ ԴԱՐՊԱՍԸ» ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ ամենախոշոր АМC-ի կինոթատրոնների ցանցի 10 խոշորագույն քաղաքներում։ АМC-ի ցանցի կինոթատրոնների տարեկան ծրագրում ընդգրկում են ընդամենը 4-8 արտասահմանյան ֆիլմեր։
2022թ․ սեպտեմբեր․ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «ԴՐԱԽՏԻ ԴԱՐՊԱՍԸ» ֆիլմն ընդգրկվել է Be Epic Լոնդոնի միջազգային կինոփառատոնում, ցուցադրվել է որպես փառատոնի բացման ֆիլմ՝ հաղթելով «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում:
2021թ. սեպտեմբեր. ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «ԴՐԱԽՏԻ ԴԱՐՊԱՍԸ» լիամետրաժ խաղարկային ֆիլմը Օնտարիոյի (Կանադա) միջազգային կինոփառատոնում հաղթող է ճանաչվել միանգամից չորս անվանակարգերում՝ «Լավագույն ձայն», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն սցենար», «Լավագույն միջազգային ֆիլմ»:
2020թ․ հունիս․ Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «ԴՐԱԽՏԻ ԴԱՐՊԱՍԸ» ֆիլմն ընդգրկվել է ֆրանսիական վաճառքի գործակալ «MPM Premium»-ի միջոցով, Կաննի վիրտուալ կինոշուկայում։