1. 2023թ. հուլիս. ռեժիսոր Հայկ Օրդյանի «ԶՈՒԼԱԼԻ» ֆիլմը «Orvinio Cinema» փառատոնին հաղթող է ճանաչվել «Լավագույն արտասահմանյան գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում:
  2. 2023թ. փետրվար. ռեժիսոր Հայկ Օրդյանի «ԶՈՒԼԱԼԻ» լիամետրաժ ֆիլմը Ֆրանսիայում կայացած Նանտի միջազգային կինոփառատոնում (Univerciné Nantes) արժանացել է հանդիսատեսի համակրանք մրցանակին (1er Prix du Public)։
  3. 2023թ. հունվար. ռեժիսոր Հայկ Օրդյանի «ԶՈՒԼԱԼԻ» («Ռեժիսորական ֆոկուս») ֆիլմը ընդգրկվել է Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության կինոփառատոնի ծրագրերում: Միաժամանակ նշենք, որ ֆիլմը Օսկարի մրցանակաբաշխության որակավորում ունեցող երկու փառատոների պաշտոնական ընտրության կազմում է՝ Բրյուսելի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում և Ասպենի կինոփառատոնում, ինչպես նաև առաջիկա Մարսելի միջազգային երաժշտության և ֆիլմերի փառատոնում։
  4. 2022թ․ նոյեմբեր․ ռեժիսոր Հայկ Օրդյանի «ԶՈՒԼԱԼԻ» խաղարկային լիամետրաժ ֆիլմը Մոսկվայի՝ «Կինոն առանց արգելքների» («Кино без барьеров», «Breaking Down Barriers») հաշմանդամություն ունեցող անձանց կյանքին նվիրված XI միջազգային կինոփառատոնում արժանացել է մրցանակի՝ «երեխաների մասին լավագույն ֆիլմ» անվանակարգում։
  5. 2022թ. սեպտեմբեր. ռեժիսոր Հայկ Օրդյանի «ԶՈՒԼԱԼԻ» ֆիլմում Աքիրի դերը լավագույնս ներկայացնելու համար Մարինե Պետրոսյանը Սանկտ Պետերբուրգի (Գատչինա) «Գրականություն և կինո» («Литература и кино») միջազգային 18-րդ կինոփառատոնում ստացել է «Լավագույն դերասանուհի» մրցանակը։
  6. 2022թ. սեպտեմբեր. ռեժիսոր Հայկ Օրդյանի «ԶՈՒԼԱԼԻ» ֆիլմն ընդգրկվել է Սանկտ Պետերբուրգի «Գրականություն և կինո» («Литература и кино») միջազգային 18-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում։
  7. 2022թ. օգոստոս. ռեժիսոր Հայկ Օրդյանի «ԶՈՒԼԱԼԻ» լիամետրաժ ֆիլմը ցուցադրվել է Տաշքենդի միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող «Համաշխարհային կինո» ծրագրում։
  8. 2022թ. հուլիս. ռեժիսոր Հայկ Օրդյանի «ԶՈՒԼԱԼԻ» լիամետրաժ ֆիլմը ներառվել է սեպտեմբերի 6-ից 11-ը Իտալիայում կայանալիք Սալենտոյի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում։ Կինոփառատոնի բացումը ազդարարվել է «Զուլալի» ֆիլմով:
  9. 2022թ. փետրվար. ռեժիսոր Հայկ Օրդյանի «ԶՈՒԼԱԼԻ» խաղարկային լիամետրաժ ֆիլմն ընտրվել է Ռուսաստանի ազգային կինոակադեմիայի «Նիկա» մրցանակաբաշխության նոմինանտ` «ԱՊՀ երկրների և Վրաստանի լավագույն ֆիլմ» անվանակարգում:

 










 










 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը