2024թ. ապրիլ. ռեժիսոր Լիլիթ Ալթունյանի «ԵՐԲ ԵՍ ՏԽՈՒՐ ԵՄ» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը Թեհրանի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում արժանացել է Ժյուրիի հատուկ մրցանակին։
2023թ. հոկտեմբեր. ռեժիսոր՝ Լիլիթ Ալթունյանի «ԵՐԲ ԵՍ ՏԽՈՒՐ ԵՄ» ֆիլմը ընդգրկվել է «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում։
2022թ. մարտ. ռեժիսոր Լիլիթ Ալթունյանի «ԵՐԲ ԵՍ ՏԽՈՒՐ ԵՄ» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմն ընտրվել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի մանկապատանեկան ֆիլմերի մրցույթում։
2021թ. դեկտեմբեր. ռեժիսոր Լիլիթ Ալթունյանի «ԵՐԲ ԵՍ ՏԽՈՒՐ ԵՄ» անիմացիոն ֆիլմն ընտրվել է կարճամետրաժ ֆիլմերի կարևորագույն միջազգային կինոփառատոներից մեկի` Կլերմոն Ֆերանի կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոնի միջազգային մանկական մրցույթում։
2021թ. հոկտեմբեր. ռեժիսոր Լիլիթ Ալթունյանի «ԵՐԲ ԵՍ ՏԽՈՒՐ ԵՄ» հայ-ֆրանսիական արտադրության անիմացիոն ֆիլմը Անիմեսթում-Animest International Animation Festival (Ռումինիա) իր համաշխարհային պրեմիերայից հետո՝ ընտրվել է 6 միջազգային կինոփառատոնի կողմից. BIAF-Bucheon International Animation Festival (Հարավային Կորեա), Cinanima (Պորտուգալիա), Olympia International Film Festival for Children and Young People (Հունաստան), BASTAU International Film Festival (Ղազախստան), Colombo International Women’s Film Festival (Շրի Լանկա) և Paris Courts Devant (Ֆրանսիա)։ Դեկտեմբերի 8-12–ը ֆիլմը նաև ընտրվել է ցուցադրվելու Ֆրանիսական հայտնի Carrefour of the Animated films-Forum des Images-ում:
2021թ. սեպտեմբեր. ռեժիսոր Լիլիթ Ալթունյանի «ԵՐԲ ԵՍ ՏԽՈՒՐ ԵՄ» հայ-ֆրանսիական անիմացիոն ֆիլմն ընտրվել է Անիմեսթ միջազգային անիմացիոն փառատոնի պաշտոնական մրցույթում։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 13-17-ը Բուխարեստում՝ Անիմեսթում (Ռումինիա):
2021թ. օգոստոս. ռեժիսոր Լիլիթ Ալթունյանի «ԵՐԲ ԵՍ ՏԽՈՒՐ ԵՄ» հայ-ֆրանսիական անիմացիոն ֆիլմն ընտրվել է լավագույն անիմացիոն կինոփառատոներից մեկի՝ «Օսկարի» որակավորում ունեցող՝ BIAF 2021 Բուչոնի միջազգային անիմացիոն կինոփառատոնի պաշտոնական մրցույթում, որն անցկացվելու է հոկտեմբերի 22-26-ը Հարավային Կորեայում: