ԶԱԿՈ (նախագիծ)

Ռեժիսոր(ներ) Տիգրան Առաքելյան

Սցենարիստ(ներ) Էդգար Բաղդասարյան

Օպերատոր(ներ)Սուրեն Թադևոսյան

Տարեթիվ2025

Պրոդյուսեր(ներ)Սուսաննա Խաչատրյան

Ընկերություն(ներ)ՕնՕֆֆ Ստուդիա

85 րոպե

 

ԶԱԿՈ լիամետրաժ անիմացիոն ֆիլմը հիմնված է նկարիչ Տիգրան Մանգասարյանի համանուն գրաֆիկական նովելի վրա, որը նրա հոր՝ նկարիչ Սարգիս Մանգասարյանի կյանքի պատմությունն է։ Իրադարձությունները, որոնց միջով անցել է հայ նկարիչը, ապշեցնում են իրենց դրամատիզմով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ գերեվարվելով և անցնելով Ռեյխի ճամբարներով, նա կարողանում է ողջ մնալ իր նկարչական տաղանդի շնորհիվ և ստիպված է լինում նկարել իր դահիճներին և իրենց կանանց։

Հայրենիք վերադառնալուց հետո, 1956թ.-ին Զակոն հնարավորություն է ունենում այցելել Պիկասոյի ցուցահանդես և կանգնելով Գերնիկայի հսկայական նկարի դիմաց տեսնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին իր անցած ողջ դժոխքը: Նա հասկանում է, որ կայանալով որպես նկարիչ, մնացել է «ԽԱԿ» տոտալիտար համակարգի ազդեցության արդյունքում։ Նկարիչ Սարգիս Մանգասարյանը ծնվել է Սովետական Միության հետ և մահացել դրա փլուզման հետ։ 

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը