Ռեժիսոր(ներ) Լուսինե Պապոյան
Սցենարիստ(ներ) Լուսինե Պապոյան
Օպերատոր(ներ)Արթուր Ղարայան
Տարեթիվ2021
Դերասան(ներ)Սերգեյ Փիլոյան, Գուրգեն Զաքարյան
Պրոդյուսեր(ներ)Արամ Խաչատրյան
Ընկերություն(ներ)ՍԻԼՈՒԵՏ ՍՏՈՒԴԻՈ
12 րոպե
Գնացքի վագոնում մանրավաճառ Մխիթարը ապրանքը վաճառելիս նկատում է հասակակից` 13-ամյա Կարենին, որը ոտքերը դիմացի նստարանին դրած` գլուխը կախել է դասագրքի վրա: Մխիթարի դիտողությանը լուռ ենթարկվելով` Կարենն իջեցնում է ոտքերն ու մեջքը ցուցադրական շուռ տալիս: Հասակակցի արհամարhանքի խայծը կուլ տված Մխիթարը տարբեր հնարքներ է փորձում` կոնտակտի մեջ մտնելու գեղեցիկ ու մաքուր հագնված անծանոթի հետ: Քիչ անց դիպլոմատը պարանոցից կախած Կարենը, բղավելով գնացքի վագոններում, փորձում է վաճառել Մխիթարի ապրանքը, իսկ Մխիթարը մտածումների մեջ է` շախմատային խնդրի շու՞րջ, թե՞ կյանքի՝ առհասարակ:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը