Ռեժիսոր(ներ) Արամ Վարդազարյան
Սցենարիստ(ներ) Դավիթ Բաբայան
Առաջին ցուցադրություն2023
Պրոդյուսեր(ներ)Արմինե Հարությունյան
Ընկերություն(ներ)ԱրտՍտեպ ստուդիա, Վարդազարյան ստուդիա
12 րոպե
Երբեմնի ծաղկուն քաղաքին տիրացել էին աժդահա - հսկաները, վերածելով այն փլատակների ու ավերակների, նրանք հաստատել էին իրենց օրենքներն ու կանոնները՝ ոչնչացնելով ամեն կենդանի ու ստեղծված բան: Հրաշքով ողջ մնացած մարդիկ սկսեցին թաքնվել նկուղներում և ստորգետնյա դիտահորերում, կառուցել այնտեղ իրենց առանձին մռայլ աշխարհը՝ փրկելով իրենց և խնամքով պահպանելով կենդանության մնացորդները: Անդեմ և անսեռ հրեշներին թվում է, որ ազատվել են բոլոր սարսափելի կենդանի արարածներից, մնացել է միայն ավիրել ստորգետնյա աշխարհը: Բայց կյանքը հնարավոր չէ ոչնչացնել. այն շնչում է, աճում, բազմանում, ազատություն է ստանում և իր հերթին ոչնչացնում:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը