ՄՈՒՇՈՒՐԲԱ (2021թ.)

Ռեժիսոր(ներ) Պետյա Սարգսյան

Սցենարիստ(ներ) Արմինե Մուրադյան

Օպերատոր(ներ)Պետյա Սարգսյան

Առաջին ցուցադրություն2021

Դերասան(ներ)Սամվել Գրիգորյան, Գագիկ Մկոյան, Արամ Գրիգորյան, Տարոն Գրիգորյան, Նարինե Սիմոնյան

Պրոդյուսեր(ներ)Պետյա Սարգսյան

Ընկերություն(ներ)ԷՅԷՄ Փիքչերս

9 րոպե

 

Պոլոզ Մուկուչը Գյումրու շուկայում միրգ-բանջարեղեն է վաճառում։ Մոտենում է իր հարևաններից մեկը՝ Օնեսը և սկսում ձմերուկ ընտրել: Պոլոզին ծիծաղեցնում է Օնեսի՝ ձմերուկն ականջին մոտեցնելը։ Պոլոզը կատակում է, թե Օնեսն այնքան ուշադիր է լսում ասես ձմերուկի միջից երգում են ու համեմատում, նրա հետ, որ ինքն էլ կուզի գինու բաժակը խմելիս երգի։ Բաժանվելիս Պոլոզն Օնեսին երեկոյան հրավիրում է Ծիտրո Ալեքի գինետուն։ Հավաքույթը ուղեկցվում է կատակներով, երգ ու պարով և, իհարկե, անմասն չի մնում Պոլոզի՝ երգող բաժակ ունենալու մասին խոսակցությունը։ Բոլորը ծիծաղում են այդ գաղափարի վրա և շարունակում քեֆը։ Ընկերներից մեկը՝ Վարպետ Սուրոն քեֆից՝ հետո տուն գնալու ճանապարհին, մտաբերում է Պոլոզի՝ երգող բաժակ ունենալու ցանկությունը, գնում է իր արհեստանոց ու ամբողջ գիշեր վերհիշելով սարքում իր պապենական Էրզրումի մուշուրբան՝ ավելացնելով կլկլոցը։ Հաջորդ երեկոյան հանդիպում են, և վարպետը բոլորին զարմացնում է իր հորինած երգող բաժակով։

Փառատոներ

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը