ԿՈՐԵԱԿԱՆ ԴԵԼԻԿԱՏԵՍ

Ռեժիսոր(ներ) Համբարձում Համբարձումյան

Սցենարիստ(ներ) Համբարձում Համբարձումյան

Օպերատոր(ներ)Նարեկ Մարտիրոսյան

Տարեթիվ2021

Դերասան(ներ)Մուշեղ Գագիկ Համբարձումյան, Գագիկ Ղազարէ, Գարիկ Հովհաննիսյան

Պրոդյուսեր(ներ)Համբարձում Համբարձումյան

Ընկերություն(ներ)«ԳՐՈՂ» հիմնադրամ

 

15 րոպե

 

Գազանը ռադիոյով լսել է, որ Կորեայում շան միսը դելիկատես է։ Խմելուց և մարիխուանա ծխելուց հետո նա ութամյա տղայի հորը համոզում է, որ տղայի շանը մորթեն և ուտեն։

Գազանը և հայրը տղային համոզում են, որ նա շանը մեկ օրով տա Գազանին՝ իբր Գազանի հողամասում կապելու համար, որպեսզի բախչագողերը նրա հողամաս չմտնեն։ Տղամարդիկ շանը մորթում են և ճաշ են սարքում։ Քիչ անց տղան գալիս է Գազանի տուն, որ իր շան մասին հարցուփորձ անի։ Գազանը տղայից ազատվելու համար ասում է, որ հաջորդ օրը կբերեն շանը։

Հեռանալիս էլեկտրական հոսանքը անակնկալ տալիս են և տղան բակում տեսնում է արնոտ կացինն ու շան մորթին։ Նա հասկանում է, որ իր շանը մորթել են։

Հաջորդ օրը Գազանն ու տղայի հայրը սթափվում են։ Նրանք մեղքի զգացում են ունենում և գալիս են տղայի մոտ, որպեսզի նրան խաբեն, թե շունը կապը կտրել է ու փախել, սակայն խոսակցությունը այնպես է դասավորվում, որ գնում են շանը փնտրելու։

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը