Ռեժիսոր(ներ) Իզաբելլա Ներսիսյան
Սցենարիստ(ներ) Իզաբելլա Ներսիսյան
Առաջին ցուցադրություն2019
Պրոդյուսեր(ներ)Իզաբելլա Ներսիսյան
Ընկերություն(ներ)ԴԻՋԻՖԻԼԴ ԱՆԻՄԱՑԻՈՆ ՍՏՈՒԴԻԱ
7 րոպե
--------------------
Ծննդյան նվերից հիասթափված փոքրիկ Նիմին ալբոմում սև ներկով նկարում է տխուր դիմագիծ: Գիշերը այդ տխուր դեմքը Նիմիին տեղափոխում է մռայլ անտառ, ուր բնությունն ասես թղթից լինի: Այնտեղ էլ աղջիկը հանդիպում է իր վախերին, որոնք կենդանիների տեսք առած՝ հետապնդում են նրան: Հայտնվելով անելանելի վիճակում՝ Նիմին հիշում է մայրիկի նվիրած ներկերը և նրա ասած խոսքերը․ «Հիմա դու կարող ես նկարել քո երազները»: Անմիջապես Նիմիի ձեռքում հայտնվում է վառ մանուշակագույն ներկով վրձին: Ներկը կլանում է մյուս բոլոր գույները, վրձինը դառնում է լապտեր, որը լուսավորում է աղջկա շուրջը: Եվ Նիմին հասկանում է, որ երևակայական աշխարհը բնավ էլ վախենալու չէ, քանի որ ինքն է ստեղծում իր վախերն ու երազները: Ուրեմն կարող է կյանքի կոչել այն, ինչ կցանկանար տեսնել:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը