Ռեժիսոր(ներ) Արա Ճաղարյան, Արտաշես Մաթևոսյան
Սցենարիստ(ներ) Արտաշես Մաթևոսյան, Արա Ճաղարյան
Առաջին ցուցադրություն2021
Պրոդյուսեր(ներ)Արա Ճաղարյան, Արտաշես Մաթևոսյան
Ընկերություն(ներ)Արա Ճաղարյան Ա/Ձ
73 րոպե
Սովետական միության փլուզումից հետո՝ 1988թ.-ից ի վեր, համաժողովրդական շարժման շնորհիվ անկախացած Հայաստանը, անցնելով փորձությունների ու ողբերգությունների բովով, սկսելով ժողովրդավարությամբ և Ղարաբաղյան պատերազմի հաղթանակով, 1998թ.-ի պալատական հեղաշրջումից և 1999թ.-ին խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչական ակտից հետո դարձավ ավտորիտար երկիր։
2008թ.-ին եղավ ևս մի համաժողովրդական շարժում, որն ավարտվեց տասը հոգու սպանությամբ։
2018թ.-ին մարդիկ ի վերջո կրկին ոտքի կանգնեցին։ Կար մի որոշիչ նորույթ. սմարթֆոն ունեցող ամեն ոք ինքնին օպերատոր էր։ Ֆիլմն ամբողջովին հենված է այդ հոժարակամ օպերատորների նկարահանած վավերական նյութի վրա:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը