Ռեժիսոր(ներ) Գուժ Թադևոսյան
Սցենարիստ(ներ) Ասյա Տրոցկայա-Գերզոն
Օպերատոր(ներ)Յուրի Դանիլով
Առաջին ցուցադրություն2017
Դերասան(ներ)Արթուր Մուսին,Նատալիա Բերգեր,Միքայել Արամյան
Պրոդյուսեր(ներ)Գուժ Թադևոսյան
Ընկերություն(ներ)Հայաստանի ազգային կինոկենտրոն
30 րոպե
_ _ _ _ _ _ _ _
Օրերի՝ աններդաշնակ, անհավասար խաչմերուկներում հայտնված մարդը, որպեսզի ապահովի ապրուստի նվազագույն սանդղակը, հաճախ անհավասարակշռված վճիռներ է կայացնում, վտանգելով իր և իր տեսակի արժանապատիվ դիմագիծը: Այդպիսի անելանելի, գրեթե հուսահատ վիճակում են հայտնվում ծնողազուրկ քույր ու եղբայր ուսանողները, որոնց միակ ունեցվածքը ծնողներից ժառանգած բնակարանն է, որից զրկվելու վտանգ կա պարտքերի պատճառով: Ֆինանսական դժվարությունից դրդված դեռատի աղջնակը, ստիպված թողնում է ուսումը, աշխատանքի է անցնում սրճարանում, որպեսզի վաստակած գումարով հոգա վնասվածք ստացած եղբոր բուժման և բնակարանի կոմունալ ծախսերը: Սակայն սրճարանի միջավայրը այլ է քան երևում է: Հղփացած ու հարուստ հաճախորդները անպաշտպան աղջնակին գումարի դիմաց անբարո առաջարկություններ են անում: Աննան ճակատագրական վճիռ կայացնելու երկընտրանքի առջև է, մի պահ գլուխ է բարձրացնում րոպեական թուլությունը, սակայն Աննան համախմբում է ուժերը և գերագույն ջանքերով եղբոր հետ միասին դուրս են գալիս անելանելի իրավիճակից:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը