ՍՊԻՏԱԿ (2018թ.)

Ռեժիսոր(ներ) Ալեքսանդր Կոտտ

Սցենարիստ(ներ) Ալեքսանդր Կոտտ, Մարինա Սոչինսկայա

Օպերատոր(ներ)Պյոտր Դուխովսկոյ

Առաջին ցուցադրություն2018

Դերասան(ներ)Օլեգ Վասիլկով, Ալեքսանդրա Պոլիտիկ, Լեռնիկ Հարությունյան, Ժոզեֆին Ժապի, Հերմինե Ստեփանյան

Պրոդյուսեր(ներ)Թերեզա Վարժապետյան, Ելենա Գլիկման

Ընկերություն(ներ)Տելեստո-ֆիլմ ընկերություն

98 րոպե

 

Ֆիլմը պատմում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին: Ֆիլմի հերոսը՝ Գոռը, հեռացել էր Հայաստանից ավելի լավ կյանքի փնտրտուքներում: Երկրաշարժից հետո Մոսկվայից վերադառնում է հայրենիք` գտնելու իր տունը, ընտանիքին, սակայն, արդեն ուշ էր: Աղետն ամեն ինչ ոչնչացրել էր: Աղետի վայրում Գոռը հանդիպում է տարբեր կերպարների, որոնցից յուրաքանչյուրն իր անձնական ողբերգությունն ունի: Տեղացիները փորձում էին գտնել իրենց սիրելիներին` ողջ կամ մահացած: Բժիշկները փորձում էին օգնել փրկվածներին, օր ու գիշեր աշխատում էին չնայած դեղերի պակասին, վիրահատությունները կատարում էին ձեռքի տակ եղած նյութերով: Զինվորները, կամավորները վտանգելով իրենց կյանքը, մաքրում էին փլատակները: Գոռը շարունակում էր փնտրել կնոջն ու փոքրիկ դստերը, որոնք դեռևս ողջ էին, բայց փլատակների տակ:
Նա նորից պետք է սովորի սիրել այն, ինչ ինքն է ոչնչացրել:

Փառատոներ

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը