Ռեժիսոր(ներ) Նարինե Մկրտչյան, Արսեն Ազատյան
Սցենարիստ(ներ) Արսեն Ազատյան, Նարինե Մկրտչյան
Օպերատոր(ներ)Արթուր Ուստյան
Առաջին ցուցադրություն2019
Դերասան(ներ)Արմեն Աբելյան, Ռոբերտ Հակոբյան, Սամվել Ասատրյան, Նարինե Պետրոսյան, Քրիստինա Հովակիմյան, Մարինե Գաբրիելյան
Պրոդյուսեր(ներ)Արսեն Ազատյան, Նարինե Մկրտչյան
Ընկերություն(ներ)«ԱՅՍՕՐ - ՊԼՅՈՒՍ» ՖԻԼՄԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
112 րոպե
----------------------
Իվան Պովարենկոն՝ գիշերով փախչելով ռուսական ռազմակայանից, որ տեղակայված է Հայաստանում՝ Գյումրի քաղաքում, մտնում է մի տուն և ինքնաձիգով սպանում այդ ընտանիքի բոլոր անդամներին՝ չխնայելով նույնիսկ երեխաներին։
Լուրը ցնցում է բոլորին։ Ժողովուրդը ընդվզում է։
Քահանա Տեր-Ավետիսը՝ որը մեծ հեղինակություն է վայելում քաղաքում, ամեն կերպ փորձում է զսպել մարդկանց։
Մտերիմ ընկերներ և պատերազմի վետերաններ՝ Վահանը և Սարգիսը, որոշում են փնտրել և ինքնադատաստանի ենթարկել Իվանին։ Անին՝ Վահանի կինը կորցնում է անդորրը։
Տեր-Ավետիսը համոզում է Վահանին և Սարգիսին չգնալ մեղսագործության, բայց արժանապատվության զգացումը նրան հանգիստ չի տալիս …
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը