Ռեժիսոր(ներ) Լևոն Մինասյան
Սցենարիստ(ներ) Լևոն Մինասյան, Ստեֆանի Քալֆոն, Գրիգորի Մանուկով
Օպերատոր(ներ)Մկրտիչ Մալխասյան
Առաջին ցուցադրություն2017
Դերասան(ներ)Սամվել Թադևոսյան, Մարիա Ախմետզյանովա, Վրեժ Հակոբյան, Ռուդոլֆ Ղևոնդյան, Արման Նավասարդյան
Պրոդյուսեր(ներ)Մարկ Բորդյուր, Ռոբեր Գեդիկյան, Հրաչ Քեշիշյան, Անի Որսկանյան
Ընկերություն(ներ)HK Productions, AGAT Films & Cie, SEPPIA, ARTEMIS PRODUCTIONS, anEva production
107 րոպե
-------------------------
Ալիկը երիտասարդ վիրտուոզ կլարնետիստ է: Նա նվագում է դասական նվագախմբում, որը հիմնել և ղեկավարում է նրա պապիկը՝ հայտնի երաժիշտ Հովհաննես Տալյանը: Սակայն մի օր նրանց գործարար հովանավորին գտնում են սպանված... Հովանավորի մահից հետո նվագախմբի գոյությունը դրվում է մեծ վտանգի տակ, բայց Ալիկը հավատում է, որ հրաշք տեղի կունենա և նվագախումբը կփրկվի: Եվ սպասվելիք հրաշքը տեղի է ունենում: Տարօրինակ զուգադիպությամբ, Ալիկի մոտ է հայտնվում ոմն Վիրտուոզին պատկանող հեռախոսը, որը զանգեր է ստանում միայն մեկ բաժանորդից: Հետևելով հրահանգներին Ալիկը ստանում է բավականին բարձր կանխավճար, որը բավարար է նվագախումբը փրկելու համար: Սակայն փողի հետ նա ստանում է նաև խոշոր տրամաչափի ատրճանակ և... սպանության պատվեր: Խնդիրն այն է, որ Ալիկն իր կյանքում երբեք ատրճանակ չի տեսել և որ ամենակարևորն է, նա վիրտուոզ մարդասպան չէ, այլ միայն վիրտուոզ երաժիշտ:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը