Ռեժիսոր(ներ) Սարիկ Անդրեասյան
Սցենարիստ(ներ) Սերգեյ Յուդակով, Ալեքսեյ Գրավիցկի, Արսեն Դանիելյան, Հրանտ Բարսեղյան
Օպերատոր(ներ)Յուրի Կորոբեյնիկով
Առաջին ցուցադրություն2016
Դերասան(ներ)Կոնստանտին Լավրոնենկո, Մարիա Միրոնովա, Վիկտոր Ստեփանյան, Տաթև Հովակիմյան, Հրանտ Թոխատյան, Միքայել Պողոսյան
Պրոդյուսեր(ներ)Ռուբեն Դիշդիշյան, Արամ Մովսեսյան, Ղևոնդ Անդրեասյան, Սարիկ Անդրեասյան
Ընկերություն(ներ)MARS MEDIA ENTERTAINMENT, CINEMA FUND RUSSIA
120 րոպե
-------------------------
Ֆիլմը պատմում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին կատարված իրադարձությունների մասին, երբ Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժն ընդգրկել էր հանրապետության տարածքի գրեթե կեսը: Ավերակների վերածվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները և էլի 300 բնակավայր, զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, իսկ կես միլիոնից ավելի մարդ մնաց անօթևան:
Բնական արհավիրքի իրադարձությունների ֆոնին ծավալվում է երկու հերոսների՝ 45-ամյա Կոնստանտին Բերեժնոյի և 20-ամյա Ռոբերտ Մելքոնյանի պատմությունը: Ճակատագրի հեգնանքով նրանք հանդիպում են, բայց… ոչ առաջին անգամ: Շատ տարիներ առաջ Բերեժնոյի մեղքով տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել են Ռոբերտի ծնողները: Կոնստանտինը մի քանի տարի անց է կացրել բանտում, իսկ փոքրիկ Ռոբերտին ապաստանել են ազգականները: Հանգամանքների բերումով Բերեժնոյը տուն է վերադառնում հենց ահավոր երկրաշարժի օրը. նրան սպասում են կինը, դուստրը, որդին... և Ռոբերտը, ով այդպես էլ չի ներել Կոնստանտինին ծնողների մահվան համար: Ճակատագրի բերումով հերոսները հայտնվում են միևնույն փրկարարական ջոկատում, սակայն անմիջապես չեն ճանաչում միմյանց:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը