Ռեժիսոր(ներ) Արամ Շահբազյան
Սցենարիստ(ներ) Աննա Սարգսյան
Օպերատոր(ներ)Արթուր Ղարայան
Առաջին ցուցադրություն2015
Դերասան(ներ)Սվանտե Լունդգրեն (Շվեդիա)
Պրոդյուսեր(ներ)Մանվել Սարիբեկյան
Ընկերություն(ներ)«Man Pictures Production»
88 րոպե
-------------------------
Ֆիլմը պատմում է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի համամարդկային ողբերգությունների ժամանակ առաջացած հումանիստական շարժման մասին:
Այն փաստագրություն է, խաղարկային դրվագներով և կառուցված է միայն իրական փաստերի հիման վրա:
Հերոսները պատմությանը հայտնի հումանիստներ են, իրական մարդիկ, ովքեր տեսել են Հայ ժողովրդի կոտորածները: Նրանք եվրոպացի հինգ հումանիստ կանայք են` Քարեն Եփփե (Դանիա) և միսիոներուհիներ` Մարիա Յակոբսեն (Դանիա), Բոդիլ Բյորն (Նորվեգիա), Ալմա Յուհանսոն (Շվեդիա), Հեդվիգ Բյուլ (Էստոնիա), որոնք Հայոց ցեղասպանության ականատեսներն են և մազապուրծ եղած հայ երեխաների ու կանանց ապաստանների հիմնադիրները: Իրենց անծանոթ, մի խոշտանգված ժողովրդի հետ շատ դրամատիկ հանդիպումը այս մեծ հումանիստների համար ճակատագրական է եղել: Ֆիլմը վարում է շվեդ պատմաբան, ցեղասպանագետ Սվանտե Լունդգրենը: Անցնելով ֆիլմի հերոսների առաքելության ճանապարհը, նա գծում է «Փրկության քարտեզ»:
Ֆիլմը նվիրված է Մեծ հումանիստների հիշատակին` որպես երախտագիտության տուրք համայն հայության և մարդասիրական դրսևորման վեհ արժեքները գնահատող բոլոր մարդկանց անունից:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը