Նոյեմբերի 28 2023

Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատասխանատուները տարիներ է, ինչ համագործակցում են Հայաստանում տեղակայված օտարերկրյա դեսպանությունների մշակութային հարցերով պատասխանատուների հետ։ Դիվանագիտական կառույցների հետ Հայաստանի ազգային կինոկենտրոնի երկարամյա համագործակցությունը ներառում է կինոոլորտում առկա երկու կարևոր բաղադրիչներ՝ հայ կինոյի հանրահռչակում և զարգացում։ Այս և այլ հարցերի շուրջ, Կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, օրերս կայացած հանդիման ընթացքում զրուցել է Հայաստանում Ամերիկայի դեսպանատան մշակութային հարցերով պատասխանտու՝ Նաթան Օսթինի հետ:

 

Կինոկենտրոնի տնօրենը ներկայացրեց ամերիկյան թանգարանների հետ իրենց իրականացրած մի շարք ծրագրերի, այդ թվում՝ Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի արխիվում պահպանվող առաջին վերականգնված ժապավենային ֆիլմի մասին․ Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» (1967թ․,10ր.) կինոնկարն է, որը ներառված է ռեժիսորի Եռաֆիլմում՝ «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» կարճամետրաժ ֆիլմը (1986թ.,25 րոպե) և «Կիևյան որմնանկարներ» վավերագրական ֆիլմը (1966թ., 20 րոպե)։

 

Տնօրենի խոսքով, կինոկենտրոնը ներկայումս էլ համագործակցում է ամերիկյան այդ մշակութային կենտրոնի հետ։ Շ. Միրզախանյանը, հյուրերին ներկայացրեց չափազանց կարևոր և արդիական մի ծրագրի՝ Համո Բեկնազարյանի «Երկրորդ քարավան» անավարտ ֆիլմի վերականգնման և հանրահռչակաման մասին, որտեղ բարձրացված է աշխարհասփյուռ հայերի հայենադարձության թեման, որոնցից շատերը Հայոց ցեղասպանության տարիներին ապաստան էին գտել ամերիկյան մայրցամաքում։

 

«2024 և 2025թթ. մենք ունենք երկու կարևոր հոբելյաններ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի 100 ամյակները, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանավոր անձանց և տարեթվերի ցանկում, և այդ ուղղությամբ մենք բավականչափ անելիքներ ունենք՝ հանրությանը պատշաճ ներկայացնելու այդ երկու մեծությունների կարևորությունը՝ ազգային դիմագծի ամբողջության գործում»,-նկատեց Շ․Միրզախանյանը։

 

Հանդիպման ընթացքում, անդրադարձ կատարվեց նաև ժամանակակից ֆիլմերի ստեղծմանն ու դրանց նշանակությանը՝ նշելով, որ դրանցից շատերը աշխարհի լավագույն կինոփառատոներում և մրցանակաբշխություններում արձանագրել են հաջողություններ, ապա մանրամասնեց կինոարտադրողներին տրվող պետական աջակցության հնարավորությունն ու կարգը։

 

Շ. Միրզախանյանը համոզմունք հայտնեց, որ հայ դասական կինոժառանգությունը մեծ հարստություն է, որ ոչ բոլոր ազգերին և պետություններին է տրված։ Բեկնազարյանական, փարաջանովյան, փելեշյանական արվեստը կշարունակի հմայել ու հիացնել, և այդ արվեստը անհրաժեշտ է գնահատել ու արժևորել հավուր պատշաճի։

 

Հանդիպման ավարտին Նաթան Օսթինը ծանոթացավ Կինոկենտրոնի տարածքին և նախասրահի էկրանին տեսավ «Նռան գույնը»։

 

ֆիլմի հիմնական մոնտաժից դուրս մնացած և վերականգնված կադրերի ինստալացիան, որը Ռոտերադամի միջազգային կինոփառատոնի շրջանակներում, դեռևս 2019 թվականի հունվարին ցուցադրվեց սբ․Արմենիուս եկեղեցում։ Ամերիկացի դիվանագետը տպավորված Փարաջանովի կադրերի հմայքով, առաջարկեց հաջորդիվ քննարկել ինստալացիայի ցուցադրության հնարավորությունների մասին, ինչպես նաև կողմերը պայմանավորվեցին առարկայական զրույց ունենալ որոշ այլ ծրագրերի շուրջ։

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը