Փետրվարի 01 2023

Օրերս Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայացավ՝ Շանհայի համագործակցության կազմակերպության կինոփառատոնը, որը կազմակերպվել էր մի շարք գիտակրթական և մշակութային միջոցառումների շարքում Հնդկաստանի կողմից՝ ՇՀԿ նախագահությունը ստանձնելու նպատակով։


Կինոփառատոնին Հայաստանից մասնակցում էին ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» և ռեժիսոր Արման Չիլինգարյանի «Լույսի կաթիլներ» ֆիլմերը։ «Զուլալի» լիամետրաժ ֆիլմն ընդգրկվել էր «Ռեժիսորական ֆոկուս» ծրագրում, իսկ «Լույսի կաթիլներ»-ը՝ «Երկիրը կիզակետում, ռեժիսորը կիզակետում» ծրագրում։


Միաժամանակ նշենք, որ կինոփառատոնի շրջանակում Հնդկաստանի կինոյի զարգացման ազգային կորպորացիայի (NFDC) կազմակերպած «Ռեժիսորների հաղորդակցություն» պանելային քննարկման բանախոսներից մեկը հայ ռեժիսոր Հայկ Օրդյանն էր։


Հիշեցնենք, որ «Զուլալի» և «Լույսի կաթիլներ» ֆիլմերը ստացել են պետական ֆինանսական աջակցություն: Հայաստանի ազգային կինոկենտրոնը շնորհավորում է և մաղթում նորանոր հաջողություններ։


Կից հղումը. www.nfdcindia.com

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը