Նոյեմբերի 26 2022
Ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» խաղարկային լիամետրաժ ֆիլմը, որը ստացել է պետական ֆինանսական աջակցություն, Մոսկվայի` «Կինոն առանց արգելքների» («Кино без барьеров», «Breaking Down Barriers») հաշմանդամություն ունեցող անձանց կյանքին նվիրված XI միջազգային կինոփառատոնում արժանացել է մրցանակի՝ «երեխաների մասին լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Հայաստանի ազգային կինոկենտրոնը շնորհավորում է ֆիլմի ամբողջ ստեղծագործական ու տեխնիկական կազմին, մաղթում նորանոր մրցանակներ։
Երեք մասից բաղկացած պատումը բացահայտում է ընտանեկան մի մեծ ողբերգություն՝ իր ամբողջ ընտանեկան ուրախ և տխուր դրվագներով, որտեղ առանձնահատուկ տեղ է գրավում գյուղի մթնոլորտը, կյանքը և բնությունը․․․ ավելին կարող եք կարդալ՝ https://ncca.am:
Կից հղումը․ https://kinofest.org
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը