Նոյեմբերի 11 2022

The Film Verdict  պարբերականն անդրադարձել է «Ավրորայի լուսաբացը» ֆիլմին հետևյալ խորագրով՝ «VERDICT: Անիմացիայի և արխիվային նյութերի հզոր և հասկանալի միախառնում, որը վկայում է Հայոց ցեղասպանության մասին, ցեղասպանությունը վերապրած հոլիվուդյան համր ֆիլմի աստղ Ավրորա Մարդիգանյանի աչքերով:»

 

«Հայ ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը, որը ցուցադրվում է Ամստերդամի Միջազգային վավերագրական ֆիլմերի փառատոնի «Փառատոնային լավագույններ» բաժնում նպատակ ունի պաշտպանել պատմությունը մոռացությունից:

 

Միացյալ Նահանգները միայն 2021-ին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ միանալով Ցեղասպանությունը ճանաչած 33 այլ երկրներին, մինչդեռ Թուրքիան դեռ շարունակում է հերքել: Այս փաստը, թերևս, լրացուցիչ կշիռ է հաղորդում Ավրորայի վավերագրությունների մասին ֆիլմի կարևորությանը որպես իրազեկման միջոց: Հավակնոտ նախագիծ՝ փայլուն, գերազանց արտադրական արժեքներով, որը Հայաստանի կողմից պաշտոնապես ներկայացվել է Օսկարի...»,-գրում է պարբերականը:

 

Հոդվածն անգլերեն է, այն ամբողջությամբ ընթերցելու համար հարկավոր է նախապես գրանցվել The Film Verdict  կայքում՝ հետևյալ հղումով https://thefilmverdict.com

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը