Հոկտեմբերի 27 2022

Սանկտ - Պետերբուրգի «Влюбленные в искусство» միջազգային 6-րդ կինոփառատոնում «Լավագույն խաղարկային դեբյուտ» մրցանակին է արժանացել՝ ռեժիսոր Դավիթ Ներկարարյանի «Երեք օր» կարճամետրաժ ֆիլմը, որը ստացել է պետական ֆինանսական աջակցություն։

 

Հայաստանի ազգային կինոկենտրոնը շնորհավորում է ֆիլմի ստեղծագործական կազմին մաղթելով հաջողություններ։

 

Ֆիլմի մասին․ Սառան ռուս մեծ պոետ Օսիպ Մանդելշտամի պոեզիայի մեծ երկրպագու է: Նա, նպատակ ունենալով բացահայտել իր համար Հայաստանը, ինչպես Մանդելշտամն է ժամանակին բացահայտել իր հայտնի ճանապարհորդության ժամանակ, նախաձեռնում է եռօրյա ուղևորություն Հայաստան: Այս երեք օրերը ճակատագրական են դառնում Գոռի համար, ով ուղեկցում է Սառային նրա փոքրիկ ճանապարհորդության ժամանակ: Երեք հրաշալի օր, որոնք կարող են գերակշռել մի ամբողջ կյանք…

 

Ռեժիսոր՝ Դավիթ Ներկարարյան, սցենարիստներ՝ Դավիթ Ներկարարյան, Գնել Հակոբյան, օպերատոր՝ Վահագն Տեր-Հակոբյան, պրոդյուսերներ՝ Անի Որսկանյան, Էդգար Կարապետյան, արտադրող ընկերություն՝ Aneva Production։

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը