Հոկտեմբերի 08 2019
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Պորտուգալիա - Հայաստան Բարեկամության միության նախաձեռնությամբ, հոկտեմբերի 9-12-ը Երևանում կանցկացվի «Պորտուգալական կինոյի օրեր» միջոցառումը: «Մոսկվա» կինոթատրոնում՝ հոկտեմբերի 9-ին (ժամը 19:30) տեղի կունենա պորտուգալական կինոյի օրերի բացման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի «Զևս» (ռեժ. Պաուլու Ֆիլիպ Մոնտեյրու) ֆիլմի ցուցադրությունը:
Ֆիլմի հերոսը քսաներորդ դարի պորտուգալացի գրող Մանուել Թեյքսիրա Գոմեսն է, որը դարձավ երկրի նախագահ:
Միջոցառման ծրագիրը ներառում է 5 լիամետրաժ ֆիլմ Պորտուգալիայի պատմության և ժամանակակից կյանքի մասին («Զևս» ռեժ. Պաուլու Ֆիլիպ Մոնտեյրու, «Մայրը ավելի լավ գիտի» ռեժ. Նունու Պոշա, «Ուխտագնացություն» ռեժ. Ժուաու Բուտելիու, «Բեռ» ռեժ. Բրունու Գասկոն, «Կինոն, Մանուել դը Օլիվեյրան և ես» ռեժ. Ժուաու Բուտելիու) և «Պորտուգալիան՝ կարճամետրաժում» խորագրով 5 ֆիլմ (կարճամետրաժների հավաքածու)։
Հանդիսատեսը հնարավորություն կունենա ծանոթանալու պորտուգալական կինոյի բացառիկ նմուշների հետ, ինչպես նաև կբացահայտի Պորտուգալիան՝ որպես երկիր, մշակույթ և սոցիում:
Միջոցառումը կազմակերպում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը