Հոկտեմբերի 19 2022
Հայաստանի ազգային կինոկենտրոնի և ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայ կինոյի մեծ Վարպետ, հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանի 85-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում:
ԵՊՀ ուսանողների գնահատմանը ներկայացվեց Վարպետի հեղինակած «Ուրախ ավտոբուս» ֆիլմը, որը Սպիտակի երկրաշարժի ողբերգությունը վերապրող մարդկանց հուզիչ ու գեղեցիկ պատմություն է:
Ֆիլմի ցուցադրությունից առաջ ուսանողներին ներկայացվեց Վարպետի անցած ստեղծագործական ուղին և տեղի ունեցավ հանդիպում ռեժիսորի որդու՝ կինոռեժիսոր ու սցենարիստ Մհեր Մկրտչյանի հետ: Հանդիպման ընթացքում ռեժիսորը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին:
Սիրված կինոռեժիսորի հոբելյանը ևս մեկ առիթ է վերստին վերադառնալու նրա ջերմ ու մարդկային ֆիլմերին և հիշելու այն համամարդկային արժեքները, որ քարոզում էր Ալբերտ Մկրտչյանը իր կինոյով:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը