Սեպտեմբերի 27 2022

«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը (ռեժիսոր՝ Արա Մնացականյան, արտադրությունը՝ «Ման Փիքչերս Փրոդաքշեն» ընկերություն), Կաննի համաշխարհային կինոփառատոնում (Cannes World Film Festival) հաղթող է ճանաչվել և արժանացել «Լավագույն մարդասիրական ֆիլմ» մրցանակին:

 

Ֆիլմը նվիրված է ազգերի փրկության նվիրյալների հիշատակին՝ մարդկանց, որոնք իսպառ ոչնչացումից փրկել են քրիստոնյա ժողովուրդների զավակներին։ Ֆիլմի ռեժիսոր՝ Արա Մնացականյան, սցենարիստ՝ Ամբեր Կարլինս (ԱՄՆ), պրոդյուսեր` Մանվել Սարիբեկյան, օպերատոր՝ Աշոտ Մկրտչյան, արտադրող՝ «Ման Փիքչերս Փրոդաքշեն» ընկերություն:

 

Հիշեցնենք․ ֆիլմը ստացել է պետական ֆինանսական մասնակի աջակցություն ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող «Հայաստանի ազգային կինոկենտրոն»-ի կողմից:

 

Շնորհավորում ենք ֆիլմի ստեղծագործական կազմին և մաղթում նորանոր հաջողություններ։

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը