Հուլիսի 12 2010

Բիզնես - ցուցահանդեսին եւ այցի շրջանակներում անցկացված Հայկական կինոյի օրերին մասնակցելու նպատակով Թուրքմենստան էր մեկնել նաեւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը: Նա նշեց, որ նոյեմբերի 22-ին Աշխաբադում Հայկական կինոյի օրերը մեկնարկել են Ս. Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմով:

 

Բացի այդ, ցուցադրվել են նաեւ Հ. Գալստյանի «Խճճված զուգահեռներ» ֆիլմը, մուլտֆիլմերի ընդարձակ ընտրանի, Ա. Մանարյանի «Սասնա ծռեր» մուլտֆիլմը: «Հայկական ֆիլմերը մեծ գնահատանքի եւ ջերմ ընդունելություն գտան հանդիսատեսի կողմից», - ասաց Գ. Գեւորգյանը:

 

Հայկական կինոյի օրերը Թուրքմենիայի մայրաքաղաքում` նոյեմբերի 25-ին, եզրափակվել է Ֆ. Դովլաթյանի «Բարեւ, ես եմ» ֆիլմի ցուցադրմամբ:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը