Օգոստոսի 29 2022

«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը շարունակում է իր հաղթական երթը և այս անգամ հաղթող է ճանաչվել ամերիկյան մեկ այլ՝ «Accolade Global Film Competition» մրցույթում և արժանացել «Արժանիքների համար» (AWARDS OF MERIT) տրվող մրցանակին:

 

Ֆիլմի ռեժիսոր՝ Արա Մնացականյան, սցենարիստ՝ Ամբեր Կարլինս (ԱՄՆ), պրոդյուսեր` Մանվել Սարիբեկյան, օպերատոր՝ Աշոտ Մկրտչյան, արտադրող՝ «Ման Փիքչերս Փրոդաքշեն» ընկերություն: Ֆիլմը նվիրված է ազգերի փրկության նվիրյալների հիշատակին՝ մարդկանց, որոնք իսպառ ոչնչացումից փրկել են քրիստոնյա ժողովուրդների զավակներին։

 

Հիշեցնենք․ ֆիլմը ստացել է պետական ֆինանսական մասնակի աջակցություն ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։

 

Կից հղումը՝ https://accoladecompetition.org/awards-of-merit-august-2022/

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը